Արմինֆո. Ժխտում և դատապարտում ենք թուրքական կողմի հայտարարությունները: Այդ մասին Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Բաքվում արած հայտարարություններին:
Վերջինս հայերին անվանել է ահաբեկիչներ, մանսավորապես նշելով՝ «Քրդական աշխատավորական կուսակցությունը, որ բաղկացած է հայերիցե։ Նաև նշել է, որ ամեն կերպ կաջակցի Ադրբեջանին, որպեսզի վերադարձնեն տարածքները։
<Բնականաբար, նորություն չէր նման տոնայնությունը և նման դիրքորոշումը։ Մենք նման մոտեցումներ տարբեր այլ առիթներով, այլ ձևակերպումներով լսել ենք, որը ևս մեկ անգամ ընդգծում է այն մոտեցումը, որն արտահայտված է մեր արտաքին քաղաքականության մեջ, որ սա իրենից ներկայացնում է անվտանգության վտանգ և որ սա շատ լուրջ խնդիր է։ Դուք գիտեք երկու երկրների միջև հարաբերությունների վերաբերյալ մեր դիրքորոշումը, որ մենք վերահաստատել ենք մեր պատրաստակամությունն առանց նախապայմանների կարգավորելու հարաբերությունները, սակայն նման պայմաններում, բնականաբար, դատապարտելի է Թուրքիայի այդ մոտեցումը և դիրքորոշումը: Դա արտահայտում է մեր այն խորքային մտավախությունը, որ վերաբերում է Հայաստանի անվտանգության համար Թուրքիայի կողմից վտանգ ներկայացնելու հանգամանքին:
Իր այն բոլոր տեսակետները, որ հայտնվել էին, ժխտվում են և դատապարտելի են>,- ասել է Մնացականյանը:
Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլին տարածվել էր տեղեկատվություն Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի կազմում <հայկական գումարտակ> ստեղծելու մասին: