Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2019 00:47
Շուշան Սաֆարյան

Լոռու մարզում լրջորեն սկսել են զբաղվել "սեւ" փայտահատների հարցով

Լոռու մարզում լրջորեն սկսել են զբաղվել "սեւ" փայտահատների հարցով

Արմինֆո. Լոռու մարզում ապօրինի անտառահատման համար այս տարվա առաջին ինը ամիսներին 41.6 տոկոսով ավելի մարդ է դատապարտվել, քան ողջ 2018թ. ընթացքում:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2019 թ. առաջին 9 ամիսների ընթացքում բնապահպանական իրավախախտումների, այդ թվում՝ ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության, ինչպես նաև այդ բնույթի հանցագործությունների  նախականխման, կանխման, խափանման և բացահայտման աշխատանքների վիճակը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում աճել են ապօրինի անտառահատման դեպքերի առթիվ ոչ միայն հարուցված, այլ նաև դատարան ուղարկված քրեական գործերի թիվ: Վերջինս առաջին հերթին պայմանավորված է այդ բնույթի դեպքերի հայտնաբերման և բացահայտման հարցում մարզի բոլոր իրավապահ մարմինների կատարած մեծ ծավալի և անզիջում աշխատանքով, քննությունների լիարժեքության և օրինականության ապահովման գործընթացում մարզի դատախազության դրսևորած հետևողականությամբ։

 

Միայն 2019 թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում հարուցվել է 70 քրեական գործ, որոնցից Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով քննված 19 քրեական գործ՝ 21 անձի վերաբերյալ:

Դա այն դեպքում, երբ ամբողջ 2018 թ. ընթացքում այդ ոլորտում հարուցվել է թվով 61 քրեական գործ կամ այս տարվա 9 ամիսների համեմատ մոտ 13 տոկոսով պակաս: Իսկ դատարան էր ուղարկվել 8 քրեական գործ՝ 8 անձի վերաբերյալ, կամ այս տարվա 9 ամիսների համեմատ՝ մոտ 58 տոկոսով պակաս։

 

Ավելին՝ նշված ժամանակահատվածում դատարանում քննված գործերից մեղադրական դատավճիռներով ավարտվել է 12 քրեական գործ՝ 12 անձի վերաբերյալ: Մինչդեռ ողջ 2018 թ. ընթացքում դատարանում քննվել և ավարտվել են 7 քրեական գործ՝ 7 անձի վերաբերյալ կամ՝ 41.6 տոկոսով պակաս։

 

ՙԱնհրաժեշտ է նշել, որ ապօրինի ծառահատումների դեպքերով հարուցվող քրեական գործերի քանակական աճը պայմանավորված է ոչ թե ապօրինի անտառահատման դեպքերի աճով, այլ դրա դեմ տարվող պայքարի համատեքստում նախորդ տարիների համեմատ նման դեպքերի հաշվառման, բացահայտման աշխատանքների արդյունավետության էական բարձրացմամբ: Դրան էապես նպաստել է նաև այս ոլորտում վարվող քրեական քաղաքականության փոփոխությունը, որն արտահայտվել է հատկապես ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով և 2017 թ. հուլիսին ՀՀ գլխավոր դատախազի մոտ կայացած օպերատիվ խորհրդակցության արդյունքում իրականացված համալիր միջոցառումների, առաջադրված նոր պահանջների, այդ թվում նաև ապօրինի ծառահատման դեպքերում վնասի հաշվարկման նոր սկզբունքների կիրառման հանգամանքով։

 

Միևնույն ժամանակ միջոցներ են ձեռնարկվում նաև բնապահպանական իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարելու, այդ ոլորտում կոռուպցիոն դրսևորումները բացառելու և պետության օրինական շահերին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

 

2019 թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում միայն դատարան ուղարկված քրեական գործերով բնությանը պատճառված 39.5մլն ՀՀ դրամից արդեն իսկ մինչդատական վարույթի փուլում վերականգնվել է 4.5մլն ՀՀ դրամ գումարը, իսկ չվերականգնված գումարի մնացած մասով կալանք է դրվել մեղադրյալների ինչպես շարժական, այնպես էլ՝ անշարժ գույքի վրա։

 

Հարկ է  նշել նաև, որ հատկապես ապօրինի ծառահատումների գործընթացում կոռուպցիոն հանցագործությունների պարագայում դատարան ուղարկված քրեական գործերով մարզի դատախազությունն իրականացնում է խիստ պատժողական քաղաքականություն: Վերջինս դրսևորվում է նրանով, որ դատարանում մեղադրողների կողմից միջնորդվում է հիմնական պատիժներին զուգահեռ նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու տեսքով՚, - ասվում է հաղորդագրությունում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով
ՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողություններըՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները
Փնտրել ըստ օրերի