Երեթշաբթի, 22 Հոկտեմբերի 2019 11:35
Ալեքսանդր Ավանեսով

Նոյեմբերին Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարը որոշելու է նախագահական ընտրություններում սեփական թեկնածու առաջադրելու հարցը

Նոյեմբերին Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարը որոշելու է նախագահական ընտրություններում սեփական թեկնածու առաջադրելու հարցը

Արմինֆո. Նոյեմբերին Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարը որոշելու է և՛ նախագահական ընտրություններում սեփական թեկնածու առաջադրելու հարցը և՛ այն սկզբունքները, որոնցով ձևավորվելու է կուսակցության համամասնական ցուցակը: Այդ մասին ասվում է

Արցախի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի՝ ԱրմԻնֆո ստացված մեկնաբանության մեջ: 

 

<2020 թվականի գարնանը հանրապետությունում տեղի ունենալիք համապետական երկու ընտրությունները Արցախի կյանքում շատ բան են որոշելու հաջորդող հինգ տարիների համար: Երբեք այսքան անորոշ ու կտրտված չի եղել Արցախի քաղաքական դաշտը. նախկինում գործող կուսակցությունների թիվը համարյա կրկնապատկվել է՝ հասնելով 25-ի: Բարդ ընտրություններ են սպասվում այն իմաստով, որ բնակչության շրջանում պետք է արմատավորել այն գիտակցումը, որ յուրաքանչյուր քաղաքացի իր որոշմամբ պատասխանատվություն է ստանձնում երկրի ապագայի համար:

 

Առհասարակ մեր նման երկրներում անձերի անհատական դերն ու հեղինակությունը մեծ ազդեցություն է ունենում ընտրությունների ելքի վրա, սակայն հենց այս փուլում անչափ կարևոր է հասկանալ, որ ընտրությունները շատ ավելի արժեքների մասին են, այն արժեքների, որոնք կարող են ամուր հիմք լինել հասարակության բարօրության և պետականության ամրապնդման համար: Կարճաժամկետ շահն ու խնդիրների այսօրեական լուծումները մեզ՝ որպես հասարակություն, երկարաժամկետ զարգացման չեն տանելու:

 

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հայտարարել է քաղաքական նոր գործընթաց սկսելու մասին: ՏԻՄ ընտրություններին նախապատրաստվելու շրջանում եղել ենք Արցախի բոլոր շրջաններում: Հանդիպումներ ենք ունեցել տեղական կառույցների ներկայացուցիչների հետ, քննարկվել են այն հիմնական հարցերը, որոնք պետք է արտացոլվեն կուսակցության նախընտրական ծրագրում: Այսօր էլ աշխատանքները շարունակվում են: Նոյեմբերին կուսակցության համագումարը որոշելու է և՛ նախագահական ընտրություններում սեփական թեկնածու առաջադրելու հարցը և՛ այն սկզբունքները, որոնցով ձևավորվելու է կուսակցության համամասնական ցուցակը:

Կուսակցության շարքերում և հանրային լայն շրջանակներում տիրապետող է դառնում այն տեսակետը, որ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ որպես զուտ արցախյան առաջին քաղաքական կառույց, պարտավոր է քաղաքական ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու հայտ ներկայացնել և, ինչպես եղել է նախկինում, ազնիվ ու քաղաքակիրթ մրցակցային պայքարի օրինակ ցույց տալ:

 

Այս դիրքորոշումը որևէ կերպ չի սահմանափակում հանրապետության քաղաքական դաշտում և անհատ գործիչների միջև այս օրերին էլ շարունակվող քաղաքական խորհրդատվությունների և քննարկումների հնարավորությունը: ԱԺԿ-ն պատրաստ է լայն համախոհության միջավայր ձևավորել երկրի առջև ծառացած խնդիրների համապարփակ լուծման նպատակով հանրային-քաղաքական ազդեցիկ կոնսոլիդացիայի համար>,- նշվում է մեկնաբանության մեջ:

 

Նախագահական մրցավազքին մասնակցելու իրենց մտադրության մասին արդեն հայտարարել են նախկին վարչապետ, <Ազատ հայրենիք> կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պատգամավոր Հայկ Խանումյանը, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը և այլոք:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
Փնտրել ըստ օրերի