Արմինֆո.Խորվաթիայի խորհրդարանը միաձայն (115 կողմ և 4 բացակա) վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այն ներկայացնելով նախագահի ստորագրմանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Նշենք, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Համաձայնագիրը արդեն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից, ինչպես նաեւ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Լյուքսեմբուրգի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Սլովենիայի, Չեխիայի եւ Մալթայի կողմից: