Արմինֆո.Հերթական պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր գայթակղությունը կբախվի աշխարհաքաղաքական կոշտ իրողություններին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
<Հասկանալի է, որ հաշվի առնելով նրա դիկտատորական նկրտումները ՝ Ալիևի մոտ կարող է հերթական անգամ Արցախի վրա հարձակվելու ցանկություն առաջանալ: Սակայն, իմ կարծիքով, միջազգային հանրությունը, հատկապես Սիրիա թուրքական ներխուժումից հետո, նման հարցերում մեծ զգուշավորություն է ցուցաբերում ։ Հետևաբար, այս լույսի ներքո Ադրբեջանի նման ագրեսիվ գործողություններին միջազգային արձագանքը բավական կանխատեսելի և կոշտ կլինի>, - կարծում է նա ։
Ըստ Մանոյանի ՝ հերթական հակամարտության բռնկումն այսօր գրեթե ոչ մեկին պետք չէ, քանի որ նման դեպքում աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանումը տարածաշրջանում ավելի բարդ գործ կդառնա: Այս առոմով, ըստ նրա կանխատեսումների, Ալիևիի ցանկացած ռազմատենչ մղում անմիջապես կհանդիպի միջազգային հանրության, մասնավորապես՝ հարևան երկրների, այդ թվում Թուրքիայի, զսպող միջոցներին:
Մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը, որը փորձում է խուսանավել Երեւանի եւ Բաքվի միջեւ, քաղաքական գործիչը նշել է, որ Մոսկվան նման փորձեր արել է ավանդաբար և որևէ նոր բան, օրինակ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններում, այս առումով չկա: Նրա գնահատմամբ ՝ Հայաստանի ռազմավարական դաշնակցի կողմից երբեմն թույլ տրված սխալները պայմանավորված են Ադրբեջանի նկատմամբ սեփական ազդեցությունը պահպանելու և ամրապնդելու Մոսկվայի ձգտումով։