Արմինֆո. Կրթություն ստանալու գործընթացը պետք է լինի շարունակական։ Այս մասին հոկտեմբերի 21-ին <Կրթություն բոլորի համար> միջազգային ցանցի ամենամյա համաժողովին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, ներկայումս Հայաստանի իշխանությունները մտածում են ռազմավարական տեսլականի մշակման մասին, որի շրջանակներում նախատեսում են կրթական գործընթացը վերածել ազգային կենսակերպի: Այս հայեցակարգը, ինչպես նշել է կառավարության ղեկավարը, տեղավորվում է տրամաբանության շրջանակներում, համաձայն որի՝ <ամեն հաջորդ օրը մենք պետք է ավելին իմանանք, քան նախօրդ օրը>:
Կրթության ցենզի ամենօրյա բարձրացումը, Փաշինյանի խոսքով, պետք է տարածվի ինչպես գիտության եւ մշակույթի աշխատողի, այնպես էլ սովորական արհեստավորի վրա։
Նշենք, որ համաժողովը կտևի մինչեւ հոկտեմբերի 23-ը: Միջոցառմանը մասնակցում են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, փորձագետներ, ինչպես նաև 75 երկրից 450 մասնակից: