Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2019 15:49
Անի Մշեցյան

ԱԱԾ շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ կառույցի գործողությունների

ԱԱԾ շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ կառույցի գործողությունների

Արմինֆո. Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանումներ է տվել, թե ինչու արդեն երկրորդ օրն անընդմեջ ԱԱԾ են հրավիրվում Հրայր Թովմասյանի հայրն ու երկու դուստրերը: Ինչպես տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը,  ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Նշվում է նաև, որ ըստ անհրաժեշտության, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Սահմանադրական դատարանի նախագահի հայրը ՝ 75 - ամյա Վարդան Թովմասյանն, այսօր կրկին կանչվել է Ազգային անվտանգության ծառայություն ։

 

Մինչդեռ, ՀՀ ԱԱԾ շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ կառույցի գործողությունների: Հավաքվել է մոտ 50 մարդ, որոնց հիմնական մասը իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ են։  Ակցիան տեղի է ունենում իրավաբան, իրավապաշտպան, <Իրավական ուղի> ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի նախաձեռնությամբ:  Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԱԱԾ-ի ներգրավումը քաղաքական գործընթացներում հարված է հասցնում վերջինիս հեղինակությանը: Ինչ վերաբերում է ՍԴ նախագահի հասցեին <իշխանության յուրացման> մեղադրանքներին, իրավապաշտպանը նշել է, որ դրանք միանգամայն անհիմն են:

 

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. <Այն ինչ տեղի է ունենում այսօր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների շուրջ, ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ Է:Եթե մեր երկրում Սահմանադրական դատարանի նախագահն է անպաշտպան, ապա մենք յուրաքանչյուրս վտանգված ենք: Եթե գործադիր իշխանությունը թիրախավորի որևէ անձի, ապա նրան ոչինչ և ոչ ոք չի կարող պաշտպանել: Քրեական հետապնդման գործողությունները հանրային անձանց նկատմամբ պետք է հասարակության համար լինեն հասկանալի, հիմնավորված և արդարացված: Որպես փաստաբան պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի իրավունքների պաշտպանությունը>:

 

Հիշեցնենք, որ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի հիման վրա ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում:  Նա նաև նշել է, որ ավելի վաղ ՀՔԾ քննիչն այցելել էր նաև ՀՀԿ կենտրոնական գրասենյակ՝ Հրայր Թովմասյանի կուսակցությանն անդամությունը կասեցնելու վերաբերյալ փաստաթղթերը առգրավելու նպատակով:

 

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Կատարվում է նախաքննություն: Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման օրինականությանը։  Պատգամավորը գլխավոր դատախազություն ուղարկած հաղորդման մեջ նշել է, որ Թովմասյանը 2018 թվականին այդ պաշտոնը ստանձնելիս թույլ է տվել օրենքի խախտում: Այսինքն ՝ Թովմասյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են առանց համապատասխան դիմումի՝ այն ժամանակվա ԱԺ նախագահի գոյություն չունեցող հիմնավորման հիման վրա։  Ըստ Բաբաջանյանի ՝ պատգամավորական լիազորությունները չեն կարող դադարեցվել գոյություն չունեցող հիմնավորումներով։

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ազգային անվտանգության ծառայության հետ երեկ քննարկել է Հրայր Թովմասյանի հորը, դուստրերին ԱԱԾ հրավիրելու և նրանց իրավունքների հետ կապված հարցեր։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Փնտրել ըստ օրերի