Արմինֆո.Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովին (ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով) ներկայացրած հայտարարության մեջ Հայաստանում բարեփոխումների շուրջ առաջիկա լսումների առնչությամբ նշել է, որ Միացյալ Նահանգների համար ամենաճիշտ ճանապարհը Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին աջակցելն է՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման ճանապարհով:
Հայտարարությունում նշվում է, որ Հելսինկյան հանձնաժողովում "Հայաստանում բարեփոխումների մասին լսումներ. առաջընթացի եւ ԱՄՆ քաղաքականության հնարավորությունների գնահատում" լսումները տեղի կունենան հոկտեմբերի 22-ին, ժամը 14: 00-ից մինչեւ 16: 00-ը՝ Canon House գրասենյակի շենքում:
ANCA-ի հայտարարության մեջ կառավարական հարցերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանը ողջունել է գործընկերությունը ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ, մատնանշելով Հայաստանի անկախության հռչակումից ի վեր ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի միջեւ ձեւավորված լայն փոխգործակցությունը: Նա ընդգծել է նոր համաձայնագրերի եւ պայմանավորվածությունների կնքման անհրաժեշտությունը, որոնք թույլ կտան թարմացնել եւ ապահովել երկու երկրների միջեւ երկարաժամկետ ռազմավարական գործընկերություն:
Այս համատեքստում նա ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Շպեյերի ուղղման ընդունումը, որը Հայաստանին լրացուցիչ 40 մլն դոլար Է հատկացրել 2020 ֆինանսական տարում ժողովրդավարական զարգացմանը աջակցելու համար:
Նաեւ նշվում է, որ Հայ դատի հանձնախումբը իր հայտարարության մեջ հանդես է գալիս ԱՄՆ-ի առաջատարության օգտին՝ ապագային ուղղված երկկողմ նախաձեռնություններում՝ ներառյալ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ հարկման մասին նոր համաձայնագիրը, Millennium Challenge Corporation-ի հետ նոր համաձայնագիրը, որը կողմնորոշված է STEAM-ին եւ այլն: