Երեթշաբթի, 15 Հոկտեմբերի 2019 19:00
Ալեքսանդր Ավանեսով

Մեծ հնարավորություններ երկու պետությունների և ժողովուրդների համար. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային

Մեծ հնարավորություններ երկու պետությունների և ժողովուրդների համար. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային

Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած` Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային և նրա գլխավորած պատվիրակությանը:

 

Առանձնազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը ողջունել է վարչապետ Գախարիայի այցը Հայաստան և, շնորհավորելով վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով, հաջողություն ու ծրագրերի իրականացում է մաղթել նրան: Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդները հազարամյակների բարեկամության պատմություն ունեն: «Սակայն հիմա մենք 21-րդ դարի սկզբում ենք: Նոր դար՝ նոր խնդիրներ: Բայց, կարծում եմ, մեր երկու պետությունների և ժողովուրդների համար սա նաև մեծ հնարավորություն էե, -ասել է նախագահը:

 

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նախագահ Սարգսյանին է փոխանցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ջերմ բարեմաղթանքները: Վրաստանի վարչապետը մասնավորապես նշել է, որ իր համար մեծ պատիվ է վարչապետի կարգավիճակով առաջին անգամ այցելել Հայաստան և հնարավորություն ունենալ իր նպաստը բերել երկու ժողովուրդների դարավոր կապերի ավելի սերտացմանը։ «Մեր բարեկամությունն ամրապնդել են մեր նախնիները, իսկ մենք այժմ պետք է ավելի շատ գործի մասին մտածենք: Այստեղ ենք այն տրամադրվածությամբ, որ մեր տնտեսական համագործակցությունը ազդեցություն ունենա մեր ժողովուրդների բարեկեցության վրաե,-նշել է Վրաստանի վարչապետը:

 

Հայաստանի նախագահ Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Գախարիայի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված հանդիպումը երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: «Մենք պարոն վարչապետի հետ քննարկեցինք շատ կարևոր մի քանի հարցեր: Եվ իմ եզրակացությունը նույնն է. մեր համատեղ գործունեության հնարավորությունները շատ ավելի մեծ են,-ասել է նախագահ Սարգսյանը:- Մենք միասին կարող ենք շատ բաներ անել: Ուզում եմ, որ պարոն վարչապետը վստահ լինի՝ և՛ Հայաստանի ժողովուրդը, և՛ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և՛ նախագահական ինստիտուտն ամեն ինչ կանեն, որ այդ հնարավորություններն իրականություն դառնանե:

 

Իր հերթին վարչապետ Գախարիան նշել է. «Մենք քննարկեցինք հարցեր, թե ինչ պետք է անեն մեր երիտասարդները, քաղաքացիները, որ գլոբալ, մրցունակ աշխարհում լինեն համարձակ, օգտագործեն օրվա բոլոր հնարավորությունները և դառնան էլ ավելի մրցունակ ու նախաձեռնող: Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերով կհասնենք նրան, որ մեր քաղաքացիները կկարողանան հաղթահարել այս մրցակցությունը: Ինձ համար գործնականում դա նշանակում է հարաբերությունների սերտացում տնտեսության մեջ, քաղաքականության, մշակույթի, կրթության բնագավառներումե:

 

Ընդգծելով, որ երկու երկրների հարաբերությունները ու համագործակցության արդյունքները ծառայելու են երկու երկրների քաղաքացիների բարեկեցությանը՝ զրուցակիցները կարևորել են գործնական քայլերի իրականացումը:

 

Կողմերը մտքեր են փոխանակել նոր տեխնոլոգիաների, կրթության ու գիտության, սննդի անվտանգության ոլորտներում, ինչպես նաև նախագահական նախաձեռնությունների շրջանակում համատեղ ծրագրեր իրականացվելու հնարավորությունների վերաբերյալ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
Փնտրել ըստ օրերի