Արմինֆո. «Սանիթեքե ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը:
«Որպես այդ գործընթացի առաջին քայլ ընկերության բաժնետերը՝ Նիկոլաս Էլ Թավիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, այսօր ծանուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության վերաբերյալե,- նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ քաղաքապետարանը, ուսումնասիրելով "Սանիթեքի" գործունեության բոլոր փաստերը, չի վախենում Աիտրաժային դատարանից: Մասնավորապես, նրա խոսքով, մտահոգություն է առաջացնում <Սանթեքի> հետ պայմանագիր կնքելու գործընթացը ։