Ուրբաթ, 11 Հոկտեմբերի 2019 17:37
Մարիաննա Մկրտչյան

Մասիս Մայիլյան. Արցախի ժողովրդի իրավունքները չպետք է ոտնահարվեն կամ նրանց ներուժի իրացումը պետք է սահմանափակված չլինի միայն այն պատճառով, որ նրանք ապրում են չճանաչված երկրում

Մասիս Մայիլյան. Արցախի ժողովրդի իրավունքները չպետք է ոտնահարվեն կամ նրանց ներուժի իրացումը պետք է սահմանափակված չլինի միայն այն պատճառով, որ նրանք ապրում են չճանաչված երկրում

Արմինֆո Հոկտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղությանե խորագրով Արցախի բարեկամների համաժողովում՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության գրավականե թեմայով։

Իր ելույթում նախարարը ներկայացրել է Արցախի պետականաշինության գործընթացում ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև առկա խնդիրները հաղթահարելու և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հեռանկարները:

 

Իր խոսքում արտաքին գործերի նախարարը, մասնավորապես, նշել է, որ Արցախի Հանրապետության հռչակումը և պետական անկախության մասին Հռչակագրի ընդունումը տեղի են ունեցել միջազգային իրավունքին և այդ ժամանակ գործող ազգային օրենսդրությանը լիովին համապատասխան: Արցախը իրավունք է ունեցել ստեղծելու անկախ պետություն՝ ինքնորոշման իրավունքի իրացման կարգով և անջատման իրավունքին համապատասխան, որպես պաշտպանության միջոց՝ Ադրբեջանի կողմից իրականացվող պարբերական խտրականության, մարդու իրավունքների զանգվածային խախտումների, էթնիկ զտումների պայմաններում:

 

Մասիս Մայիլյանը նշել է, որ երկար ժամանակ այն կարծիքն էր գերիշխում, որ Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագիրը ճանապարհ կհարթի Արցախի միջազգային ճանաչման համար: Սակայն, հենց սկզբից խաղաղ կարգավորման գործընթացը բախվել է անհաղթահարելի խոչընդոտի՝ Ադրբեջանի կողմից առճակատման տրամաբանությունից հրաժարվելու չկամության հետ, ինչը հանգեցրել է ջանքերի կրկնապատկման անհրաժեշտությանը՝ ուղղված Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը:

 

Մասիս Մայիլյանը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում Արցախի միջազգային ճանաչումը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը և խթան կհանդիսանա բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար։ Ավելին, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը թույլ կտա անվտանգության ապահովման նպատակով կիրառվող կոշտ ուժին, կամ ռազմական միջոցներին զուգահեռ գործածել նաև փափուկ ուժ, այսինքն՝ քաղաքական-դիվանագիտական գործիքակազմ:

 

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է Արցախի ճանաչման կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ նշելով, որ Արցախի քաղաքացիների առօրյա կյանքի վրա հակամարտության ազդեցության նվազեցման անհրաժեշտությունը ժամանակի պահանջ է։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Արցախի ժողովրդի իրավունքները չպետք է ոտնահարվեն կամ նրանց ներուժի իրացումը պետք է սահմանափակված չլինի միայն այն պատճառով, որ նրանք ապրում են չճանաչված երկրում:

 

Արտաքին գերատեսչության ղեկավարն իր ելույթում երախտագիտություն է հայտնել Արցախի բարեկամներին՝ հանրապետության ժողովրդի ազատության և արդարության ձգտմանը սատարելու և Արցախի միջազգային կապերի զարգացմանն աջակցելու համար։ Մասիս Մայիլյանը նշել է, որ համաժողովը Արցախի մեկուսացման և նրա քաղաքացիների միջազգային համագործակցության հնարավորություններից զրկելու անթույլատրելիության մասին միջազգային հանրությանն ուղղված ազդակ կդառնա։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
Փնտրել ըստ օրերի