Արմինֆո.Սիրիայում թուրքական զինված ուժերի ռազմական գործողություններն էլ ավելի կբարդացնեն իրավիճակն այդ երկրում: Հոկտեմբերի 10-ին կառավարության նիստում այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը միջազգային հանրությանը կոչ է արել ակտիվ գործողություններ ձեռնարկել՝ կանխելու այդ ապօրինի գործողությունները, որոնք կարող են սրել Սիրիայում առկա հումանիտար ճգնաժամը։
Նա նաեւ կոչ է արել ապահովել այդ երկրի քաղաքացիների, այդ թվում նաեւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը թուրք-սիրիական սահմանի ողջ երկայնքով:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը հաջողությամբ մարդասիրական առաքելություն է իրականացնում Սիրիայի Հալեպ քաղաքում, հավելելով, որ այդ առաքելությունը շարունակվելու է: Վարչապետն առաջարկել է այսօր կառավարության նիստից հետո անցկացնել փակ քննարկումներ՝ Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի, հնարավոր զարգացումների և Հայաստանի դիրքորոշման շուրջ կարծիքներ փոխանակվելու համար:
Հոկտեմբերի 9-ին Թուրքական բանակը խոշոր գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում՝ քուրդ աշխարհազորայինների դեմ։ Նախօրեին թուրքական ռմբակոծիչները հարձակվել էին քրդերի դիրքերի վրա։ Երեկոյան գործի է դրվել թուրքական հրետանին։ Ավիահարվածներից և հրետակոծություններից մի քանի ժամ անց Թուրքիան սկսել է ցամաքային հարձակում։ Գործողության նպատակն է քուրդ աշխարհազորայինների ջոկատների դուրս մղումը Սիրիայի հյուսիսային շրջաններից եւ այնտեղ "անվտանգության գոտու" ստեղծումը, որտեղ նախատեսվում է տեղակայել երկու միլիոն սիրիացի փախստականների։ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ, գործնականում, կանաչ լույս էր տվել այդ հարձակմանը, շրջանից դուրս բերելով ամերիկացի զինվորականներին, արդեն ավիահարվածների սկսվելուց հետո Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի գործողությունն անվանել է"վատ գաղափար": Ֆրանսիայի պահանջով ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկի այդ գործողությունը ։