Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2019 14:13

Beeline-ի աջակցությամբ  110 դպրոցականներ սովորեցին օգտվել թվային հնարավորություններից

Beeline-ի աջակցությամբ  110 դպրոցականներ սովորեցին օգտվել թվային հնարավորություններից

Արմինֆո.  Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ իրականացվող «Թվային հնարավորություններ» ծրագրի շրջանակներում ավարտվեց դասընթացների փուլը:

 

Հայաստանի 4 մարզերի 10 դպրոցների 110 աշակերտներ մասնակցեցին 4 փուլով անցկացված դասընթացներին: Ծրագրի շնորհիվ երեխաներն արդեն կարող են տարբեր տեսակի թվայնացված միջոցներ ընտրել ու գործածել՝ թվայնացված նյութ ստեղծելիս, արդյունավետ օգտագործել ՏՀՏ-ը (Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ)՝ տեղեկատվություն ստանալիս, պահպանելիս և կազմակերպելիս, գիտեն ՏՀՏ-ի օգտագործման բնագավառները և դրանց առավելությունները, կարողանում են ստեղծել բովանդակություն:

 

«Դասընթացների փուլի ավարտին հստակ ընդգծվեց այն փաստը, որ մարզերում ՏՀՏ-ի տարածումն ու դրա կիրառումը շատ հաճախ սկսվում և ավարտվում է սոցիալական ցանցերում կենցաղային շփումներով: Մարզային դպրոցներում հատկապես զգալի է ոչ բավարար տեխնիկական հագեցվածության խնդիրը: Հատկանշական է, որ այս պայմաններում ևս դպրոցականները սիրով, մեծ ձգտմամբ ու շատ արդյունավետ սովորում ու կուտակում են թվային ոլորտի նոր գիտելիք: Տեղական ընկերությունների համար իսկապես շնորհակալ գործ կլինի ներդրում ունենալ և՛ համայնքների դպրոցների համակարգչային տեխնիկական զինման գործում, և՛ երեխաների կրթության առաջընթացում», - նշեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

 

«Թվային տեխնոլոգիաներն աշխարհի ապագան են, և համապատասխան հմտությունները երեխաների առջև անսահմանափակ հնարավորություններ կբացեն, քանի որ այսօր ամենահասարակ սմարթֆոնը և ինտերնետի հասանելիությունը հզոր գործիքներ են ուսման, աշխատանքի և կենցաղի մեջ։ Ուրախ ենք գիտակցել, որ այս նախագիծը մեր երեխաներին տվեց այսօրվա դրությամբ այդքան կարևոր գիտելիքները», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 

Առջևում է աշխատաժողովի փուլը, որ կմեկնարկի հոկտեմբերի 16-ին: Այս փուլում ծրագրի խոսնակները ելույթներ կունենան նոր տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման և կրթական գործընթացներում դրանց արդյունավետ օգտագործման կարևորության ու դրանց հետագա զարգացումների մասին։ Ինչպես նաև փորձագետները կհանդիպեն համայնքների թիմերի հետ, ինչի արդյունքում երեխաները նախորդ փուլերում ձեռք բերած տեսական և փորձնական գիտելիքները կօգտագործեն՝ ստեղծելով իրենց պատկերացմամբ դասապրոցեսում հետագայում հնարավոր օգտագործվող ՏՏ գործիքներով իրենց մտահղացումները և կներկայացնեն դրանք ժյուրիի գնահատմանը։

 

 

Մանկական զարգացման հիմնադրամ՝ Լուսինե Սիմոնյան՝ + 374 96 00 41 46, lusimonian@cdf.am

 

 

Մանկական զարգացման հիմնադրամը գործում է 2002թ.-ից: Հիմնադրամն արդեն 17 տարի է` աշխատում է երեխաների և նրանց ընտանիքների հետ՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, նպաստել երեխաների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը, երեխաների ներդաշնակ զարգացմանը և ներառմանը հասարակություն:

Հիմնադրամում, ի լրումն իրականացվող ավելի քան 40 երեխայակենտրոն ծրագրերի, զարգացման առանձնահատկություններ (մանկական ուղեղային կաթված, Դաունի համախտանիշ, աուտիզմ և այլն) ունեցող երեխաների  համար մատուցվում են  հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի, սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություններ: 2002թ.-ից մինչ օրս ՄԶՀ-ում աջակցություն է ստացել  ավելի քան 2000 երեխա: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Փնտրել ըստ օրերի