Արմինֆո. ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել <Հայրենադարձության մասին> ՀՀ օրենքի մշակման աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Նիստին ներկա էին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության բաժնի ղեկավար Հովհաննես Ալեքսանյանը: Նիստի ընթացքում կարեւորվել է այդ փաստաթղթի ընդունումը: Աշխատանքային խումբը սահմանել է պարբերական խորհրդակցությունների ժամանակացույցը, որտեղ կքննարկվեն ներկայացված առաջարկությունները:
Ավելի վաղ Հովհաննես Ալեքսանյանը հայտարարել էր, որ անցած տարվա մայիսից հարյուրավոր ընտանիքներ են հայրենադարձվել Հայաստան և այժմ շատերը շարունակում են դիմել ամենատարբեր հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Նրա խոսքով ՝ համապատասխան օրենքի ընդունումը հնարավորություն կտա համակարգել այդ աշխատանքը։ Գլխավոր հանձնակատարի գրասենյակը մարդկանց հետ աշխատանքը հեշտացնելու համար պահպանում է <մեկ պատուհանի> սկզբունքը: Ալեքսանյանը նշել է, որ հայրենադարձությունը, որպես այդպիսին, պետք է դառնա մեծ աշխատանքի արդյունք, որը պետք է համախմբի աշխարհասփյուռ հայության ժողովրդագրական, տնտեսական, տեխնոլոգիական ներուժը և հնարավորություն տա ջանքերն ուղղել՝ ի շահ Հայաստանի: Մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է զորացնել և ամրապնդել սփյուռքը ։