Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2019 20:30
Անի Մշեցյան

Լիլիթ Մակունցը եւ Ֆրենկ Փալոունը քննարկել են համագործակցության հեռանկարները

Լիլիթ Մակունցը եւ Ֆրենկ Փալոունը քննարկել են համագործակցության հեռանկարները

Արմինֆո. ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբի անդամներ Գայանե Աբրահամյանը, Համազասպ Դանիելյանը, Բաբկեն Թունյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Տարոն Սիմոնյանը, Հովհաննես Հովհաննիսյանն ու Սարգիս Խանդանյանը հոկտեմբերի 3-ին հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի հետ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԺ մամուլի ծառայյությունից, հյուրն իր տպավորություններն է ներկայացրել այս օրերին տեղի ունեցած հանդիպումների եւ Արցախ կատարած այցի վերաբերյալ:

 

Բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցն ադրադարձել է Ազգային ժողովի գործունեության առաջնահերթություններին, խորհրդարանի՝ որպես ժողովրդավարական ինստիտուտի կայացման անհրաժեշտությանը: Նա նաեւ խոսել է  Հայաստանի դատաիրավական համակարգում առկա խնդիրների, ոստիկանության բնագավառում բարեփոխումների իրականացման անհրաժեշտության, ամերիկյան գործընկերների աջակցության մասին:

 

Համազասպ Դանիելյանն անդրադարձել է Հայաստանում տնտեսական զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին, ներդրումների խրախուսմանն առնչվող ծրագրերին, խոսքի ազատության հետ կապված հիմնախնդիրներին:

 

Երախտիքի խոսք ուղղելով Ֆրենկ Փալոունին՝ Գայանե Աբրահամյանը նշել է, որ նա իր գործունեությամբ արժեքավոր ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման  բարձրացման հարցում, Հայաստանի, Արցախի հետ տարվող աշխատանքներում:

 

Խոսելով կիբերանվտանգության ոլորտում աջակցության մասին՝ պատգամավորը բարձրացրել է «ֆեյք նյուզերի» հետ կապված խնդիրը՝ այն որակելով որպես ժողովրդավարական զարգացումների դեմ ուղղված քայլ: Գայանե Աբրահամյանի  հավաստմամբ՝ վերոնշյալ ոլորտում արդյունավետ, համագործակցված աշխատանք ենք ունենալու:

 

Հանդիպմանը քննարկվել են նաեւ հայ-ամերիկյան խորհրդարանական բարեկամական խմբի առաջիկա՝ ԱՄՆ այցին վերաբերող հարցեր: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով
Փնտրել ըստ օրերի