Արմինֆո. Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար ղարաբաղյան հիմնախնդրի ցանկացած լուծման ընդունելի լինելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը բավական հաճելի է հնչում: Սակայն, ցավոք, այդ հայտարարությունները կապչունեն այսօրվա բանակցային գործընթացի շուրջ ստեղծված որոշակի օրակարգի հետ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
Սեպտեմբերի 27-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հնչեցրել է Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար ղարաբաղյան հիմնախնդրի ցանկացած լուծման ընդունելի լինելու անհրաժեշտությունը:
"Այս գործընթացում Հայաստանը նախկինի պես չի կարող կապել Արցախի կարգավիճակի և տարածքների խնդիրները, իսկ Արցախի տարածքային ամբողջականությունը Հայաստանի համար առաջնահերթություն չէ, ինչը պաշտոնապես արտացոլված է կառավարության ծրագրում։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է խնդրի լուծումը որոնել տարածքների շուրջ սակարկության մեջ։ Նման մոտեցումը փակուղային է, քանի որ տարածքների հանձնումը ճանաչելով՝ Երևանն, ինքնաբերաբար, կճանաչի դրանց նկատմամբ սեփական վերահսկողության անօրինականությունը", - ընդգծել է նա։
Դիվանագետի գնահատմամբ, Երեւանի հենց նման մոտեցումն է թույլ տալիս Բաքվին հույս դնել օրինականության վերականգնման վրա իր ընկալմամբ' ինչպես բանակցությունների միջոցով, այնպես էլ ուժի կիրառման միջոցով: Այս լույսի ներքո՝ Մելիքյանը Հայաստանի կողմից նման անարդյունավետ մոտեցումների արմատական վերանայման, Արցախի անկախության իրավական ճանաչման պահանջով տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության ներդաշնակեցման անհրաժեշտություն է տեսնում:
"Այս լույսի ներքո՝ Հայաստանի վարչապետի նյույորքյան հայտարարությունը բանակցությունների վրա ազդեցության ներուժ պարունակել չի կարող։ Հայտարարությունները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ դրանք ուղեկցվում են որոշակի ծրագրային գործողություններով, որոնց միջոցով հնարավոր կլինի փոխել բանակցային գործընթացի մեզ համար շատ վտանգավոր հենքը։ Այն, առայժմ, անփոփոխ է, համապատասխանաբար, խոսքերին զուգընթաց հարկավոր է գործել", - ամփոփել է դիվանագետը։