Արմինֆո.Ուղիղ մեկ տարի առաջ կյանքից հեռացավ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Ազնավուրի մահվան տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը:
ՙՄեկ տարի առաջ Շառլ Ազնավուրը մեզ լքեց: Նա ավելի քան երբևէ ներկա է հայերի, ֆրանսիացիների և ամբողջ աշխարհի իր երկրպագուների սրտերում:
Նրա ժառանգությունը կշարունակի ոգեշնչել մեզ, հատկապես Երևանի Շառլ Ազնավուր կենտրոնում, որը կներառի ինտերակտիվ թանգարան և իր հարկի տակ կընդունի Հայաստանի ապագա Ֆրանսիական ինստիտուտը՝ դրանով իսկ դառնալով Հայաստանում երկար սպասված ֆրանսիական մշակույթը տունը՚, - ասվում է դեսպանության հաղորդագրությունում: