Արմինֆո. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ուՀայաստանի և Ադրբեջտանի արտգործնախարարները շարունակել են քննարկումները լարվածությունը նվազեցնելու, խաղաղությանն ուղղված մթնոլորտի ձևավորումը խրախուսելու, առարկայական բանակցությունների համար նպաստավոր պայմանների ստեղծմանը նպատակաուղղված լրացուցիչ միջոցների գործադրման շուրջ:
Համապատասխան հայտարարություն է տարածվել Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների առանձին-առանձին և ընդհանուր հանդիպումների արդյունքների վերաբերյալ:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կայացել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մինորդությամբ և մասնակցությամբ:
Փաստաթղթում համանախագահները հակամարտող կողմերին կոչ են անում նվազագույնի հասցնել հրահրիչ կամ է բանակցությունների ելքը կանխորոշող հռետորաբանության օգտագործումը։
Համանախագահները երկու նախարարներին տեղեկացրել են հունիսին Վաշինգտոնում կայացած համատեղ նիստից հետո իրենց գործունեության մասին, ներառյալ վերջերս Փարիզում եւ Ժնեւում կայացած խորհրդատվությունները հակամարտության հումանիտար ասպեկտների եւ անվտանգության ասպեկտների վերաբերյալ:
Համանախագահները նշել են ամռան շրջանում բռնության նվազեցմանն ուղղված կողմերի ջանքերի դրական արդյունքները, այդ թվում ՝ գոյություն ունեցող ուղիղ կապի օգտագործումը, եւ խորը ափսոսանք են հայտնել մարդկանց վերջին մահվան դեպքերի կապակցությամբ:
Համանախագահները մտադիր են մոտ ժամանակներս այցելել տարածաշրջան։