Արմինֆո.Հայ, ինչպես և ցանկացած այլ հասարակություն սենսացիաների անհաղթահարելի ձգտում ունի։ Բայց, իմ կարծիքով, սենսացիաների հետևից ընկնելիս մենք պետք է հիշենք նաև մեր երկրի ազգային անվտանգության մասին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։
"ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունն ու ուղեկցող բոլոր գործընթացներն ուղղակիորեն կապված են ազգային անվտանգության ոլորտի հետ ։ Այս լույսի ներքո, ցանկացած գնահատական եւ մեկնաբանություն պետք է լինի առավելագույնս կշռադատված, դրանք մանրակրկիտ ստուգման կարիք ունեն: Իսկ, հաշվի առնելով, որ մեր ներքին խնդիրներից կարող են օգտվել, այսպես ասենք, մեր ոչ բարեկամ երկրները, մեզ անհրաժեշտ է պատասխանատվության ավելի մեծ աստիճանով մոտենալ նման հարցերին", - համոզված է վերլուծաբանը։
Պողոսյանը համոզված է, որ առկա իրավիճակը մեկն է նրնցից, որտեղ անհրաժեշտ է դրսևորել համբերություն՝ սպասելով իրականության հստակեցման: Այս լույսի ներքո, ըստ նրա, հասարակունն ինքն իրեն պետք է հարց տա, թե արդյոք այդ իրավիճակի մանրամասնումը բխում է Հայաստանի շահերից։
"Ինձ, օրինակ, ավելի շատ հետաքրքրում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Նյու Յորքի հանդիպման արդյունքները։ Ադրբեջանցի զինվորականների դիվերսիոն ակտիվությունը, Արցախի շուրջ իրավիճակը, ընդհանուր առմամբ։ Պետք է հասկանալ, որ մեր երկիրը պատերազմական վիճակում է։ Շատերը դա չեն զգում, բայց դա այդպես է։ Ըստ այդմ, ինձ թվում է, որ մեզ բոլորիս անհրաժեշտ է ավելի շատ նման հարցեր տալ ինքներս մեզ եւ մտածել իրական, այլ ոչ թե երկրորդական խնդիրների մասին", - ամփոփել է վերլուծաբանը։
Սեպտեմբերի 16-ին ԱԱԾ տնօրենի հրաժարականից հետո նրա և վարչապետ Փաշինյանի միջև բանավեճ է ծավալվել փոխադարձ մեղադրանքներով ու կշտամբանքներով։ Մասնավորապես, Վանեցյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ իր հրաժարականից հետո Փաշինյանը շարունակում է իր մոտ մարդկանց ուղարկել՝ խնդրելով "որոշակի ժամանակ լռություն պահպանել" ՝ իրավիճակը հանդարտեցնելու նպատակով։ Միաժամանակ, ըստ նրա, Փաշինյանն ինքը խախտում է սեփական պայմանավորվածությունները։ Վանեցյանը նաև վարչապետի ռազմական հմտություններն ու գիտելիքները մակերեսային է գնահատել ՝ փաստացի դա պայմանավորելով նրանով, որ Փաշինյանը չի ծառայել բանակում։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ