Արմինֆո. Մայիսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի լայնածավալ բարեփոխման՝ <հեղափոխության երկրորդ փուլի> մեկնարկի մասին հայտարարելուց հետո
հայ հասարակությունում նոր իշխանությունից դժգոհելու առիթներ առաջացան: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:
<Հենց օգոստոսին Փաշինյանը կանգնեց բարդ երկընտրանքի առաջ ՝ պահպանել սեփական բարձր վարկանիշը և ժողովրդական աջակցությունը, թե՞ քաղաքական և տնտեսական նպատակահարմարությունից ելնելով ընդունել
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ ոչ պոպուլյար որոշում։ Գործող կառավարությանը նախորդներից Ժառանգություն մնացած այս խնդիրը դարձավ իշխանությունից հանրային դժգոհության առաջին լուրջ դրսևորումը>, - ընդգծել է նա։
Այնուամենայնիվ, հայկական ներքաղաքական օրակարգում նկատելի աշնանային աշխուժացումը Մարկեդոնովը կապում է բնավ ոչ Ամուլսարի կամ այլ սոցիալական խնդիրների հետ։ Նրա գնահատմամբ ՝ առաջին պլան են դուրս գալիս դատարանները եւ, ըստ ամենայնի, <հեղափոխության երկրորդ փուլը> կանդրադառնա ոչ միայն դատարաններին, այլեւ ամբողջ իրավապահ ոլորտին, ինչը միանգամայն տրամաբանական է թվում ՝ հաշվի առնելով դատարանների եւ նրանց որոշումները կատարող մարմինների ուղղակի փոխկապակցվածությունը ։
Հայաստանի ներքաղաքական օրակարգի եւս մի մաս է <Քոչարյանի գործը>, ավելի ճիշտ ՝ Քոչարյանի պատիժը, որը, վերլուծաբանի գնահատմամբ, իշխանությունների կողմից դիտարկվում է որպես Հայաստանի քաղաքական նորացման համար անհրաժեշտ՝ <անցյալի հետ հաշվեհարդար> ։ Այստեղից խորհրդարանի կոշտ արձագանքը Քոչարյանի վերաբերյալ ՍԴ սեպտեմբերի 4 - ի որոշմանը ՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման քննարկումը ։
<Քոչարյանի գործի> անավարտությունը, վերլուծաբանի կանխատեսումներով, ամենևին չի խանգարում երկրում ոչ միայն նոր քաղաքական դեմքերի ձևավորմանը, այլև ներքաղաքական նոր օրակարգի ձևավորմանը ։ Հայաստանում, մասնավորապես, առաջին պլան են մղվում այնպիսի հարցերը, որոնք այլևս հնարավոր չէ բարդել նախկին նախագահների վրա ։ Իսկ որոշ նոր քաղաքական գործիչները Փաշինյանի թիմը լքածներ են։
<Ռուսաստանի համար այս ամենի մեջ պակաս կարևոր չէ գրեթե բոլոր, նույնիսկ միմյանց դիմակայող առաջատար հայ քաղաքական գործիչների կողմից այն հանգամանքի ընդունումը, որ Մոսկվան առանձնահատուկ դեր ունի Հայաստանի տնտեսության և վերջինիս անվտանգության ապահավոման գործում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն ցավալի արդյունքները, որոնց արդեն հանգեցրել է Մոսկվայի անուշադրությունը այլ երկրներում <փափուկ ուժի> ցանկացած դրսեւորման նկատմամբ՝ Հայաստանում դատական համակարգի և ուժային բլոկի փոփոխության հանդեպ համանման վերաբերմունքը ճիշտ չէր լինի։ Եվ, հաշվի առնելով ազգային անվտանգության հարցերում Երեւանի եւ Մոսկվայի համագործակցության բարձր մակարդակը՝ Մոսկվայի ըմբռնումն ու արդյունավետ օգնությունն այդ հարցերում այսօր չափազանց կարեւոր են>, - ամփոփել է Մարկեդոնովը։