Արմինֆո. Զոհված զինծառայողների մայրերը բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց ՝ պահանջելով 30 մլն դրամ նույնպիսի փոխհատուցում, ինչ 2008թ. մարտի 1-ի զոհերի ընտանիքներին:
Նշենք, որ ավելի վաղ կառավարության նիստում որոշում էր կայացվել 2008թ.մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքով տասը զոհերի հարազատներին 30 մլն դրամի չափով ֆինանսական աջակցության մասին:
Բողոքի ցույցին զուգահեռ՝ կառավարության շենքում ընթանում նախարարների կաբինետի հերթական նիստը։ Մայրերից մեկը փորձել է ներխուժել շենք ՝ վարչապետի հետ հանդիպելու համար, սակայն ճանապարհը փակել են ոստիկանության աշխատակիցները ՝ արգելափակելով կառավարության շենքի մուտքը ։
Զոհված զինծառայողների մայրերից մեկը ՝ <Զինվոր> համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, նստացույց է անում կառավարության շենքի գլխավոր մուտքի մոտ ՝ սպառնալով, որ եթե Նիկոլ Փաշինյանը չընդունի իրեն, կշարունակի նստացույցն ու հացադուլը կառավարության շենքի մոտ ։