Արմինֆո.Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական։
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքը նշանակման մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սեպտեմբերի 18-ին:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի առաջարկությամբ հրամանագիր էր ստորագրել Վալերի Օսիպյանին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին: