Արմինֆո. Տեղեկությունն այն մասին, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԱԱԾ տնօրենից հետո, նույնպես հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետին, պաշտոնապես չի հաստատվել:
Սակայն, ինչպես հայտնի է դարձել ԱրմԻնֆո-ին, նախօրեին կայացած Անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանը ոստիկանապետից պահանջել է ավելի օպերատիվ լինել նախկին իշխանության կոռուպցիոն գործերը բացահայտելու հարցում և նրանց նկատմամբ ավելի կոշտ լինել: Ինչպես հայտնում են աղբյուրները, Փաշինյանի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Ոստիկանությունը կադրային և պրոֆեսիոնալ առումով ի վիճակի չէ ապահովել երկրի նոր քաղաքական ղեկավարության պահանջը։ Ամենայն հավանականությամբ, դիմումը ներկայացվել է, սակայն այն դեռ չի ստորագրվել ։
Աղբյուրը նշում է, որ Փաշինյանը նույն պահանջը ներկայացրել է նաև ԱԱԾ-ի աշխատանքի վերաբերյալ։ Համբերության բաժակը լցվել է <ոչ միանշանակ գործերի> առկայության և, հնարավոր է, նույնիսկ մեքենայությունների մասին տեղեկությունների ի հայտ գալուց հետո, որոնցում նախկինում ներգրավված էին ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի ընտանիքի անդամները։
Ինչպես կարծում են անկախ դիտորդները, այն փաստը, որ բարձր հնչեղություն ունեցող գործերը, որոնց բացահայտման մասին հայտարարում էին Վանեցյանն ու Օսիպյանը, դեռեւս տրամաբանական ավարտ չեն գտնում, խիստ նյարդայնացնում են հասարակությանը եւ էապես ազդում <թավշյա հեղափոխության> առաջնորդի վարկանիշի վրա: Դիտորդների կարծիքով, այն հանգամանքը, որ հեղափոխությունից հետո այնպիսի կոռումպացված կառույցում, ինչպես Ոստիկանությունն է, կադրային լուրջ փոփոխություններ չեն եղել, լրջորեն ազդել է բարեփոխումներին և նպատակադրումներին այդ կառույցի ներքին դիմադրության մակարդակի վրա: