Արմինֆո.Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը այսօր ընդունել է ՀՀ արդարադատության նախարարության հրավերով Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագիտական խմբի անդամներին։
ՍԴ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների բովանդակությանն ու ընթացքին։ Երկուստեք կարևորվել է միջազգային գործընկերների աջակցությունն ու խորհրդատվությունը այդ բարեփոխումների իրականացման գործում:
Հիշեցնենք, որ ԱԺ "Իմ քայլը" խմբակցությունը որոշել է սկսել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթաց։ Նախօրեին, ելույթ ունենալով ՀՀ ԱԺ նիստում, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի Ազգային ժողովն իր լիազորությունների շրջանակում պետք է դիրքորոշում հայտնի ՀՀ սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ըստ նրա, Վենետիկի հանձնաժողով եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ՍԴ դիմումները, որոնք ընդունվել են Ռոբերտ Քոչարյանի հայտարարության հիման վրա, չեն կարող մտահոգություն չհարուցել: