Արմինֆո.ԱԱԾ տնօրեն Վանեցյանի հրաժարականը, ինչպես նաև հայտարարության տեքստը կարող է 100 պատճառ ունենալ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել <Իմ քայլը> խորհրդարանական խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։
Վանեցյանի հրաժարականի մասին սեպտեմբերի 16-ին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դրանից հետո հրաժարականի մասին հայտարարել է ինքը ՝ Վանեցյանը ՝ իր հայտարարության մեջ նշելով, որ <որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում>:
<Այս ամենը կարող էր պայմանավորված լինել լարված հարաբերություններով։ Պարոն Վանեցյանը գտնում է, որ իշխանությունը չի կարող գլխավորը տարբերել երկրորդականից։ Իշխանությունն իր հերթին կարծում է, որ նման ունակությամբ օժտված է>, - նշել է նա ։
Այս համատեքստում Գրիգորյանը կարծում է, որ ԱԱԾ տնօրենի հրաժարականի պատճառների մասին գուշակությամբ զբաղվելը անշնորհակալ գործ է ։ Իսկ խորհրդարանականին, ըստ նրա, այս հարցը չի հետաքրքրում, նրան լիովին բավարարում են արդեն հնչած պատասխանները։ <Եթե վարչապետը մանրամասներ չի հայտնում, դա նշանակում է, որ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ> - ընդգծել է պատգամավորը:
<Իմ քայլը> խորհրդարանական խմբակցությունից իր գործընկեր Արուսյակ Ջուլհակյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ Վանեցյանը պարզապես չի արդարացրել քաղաքական մեծամասնության սպասելիքները: