Արմինֆո. Հոկտեմբերի 17-ին Գյումրի քաղաքի Ազատության հրապարակում տեղի կունենա D'Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի բացօթյա մեծ համերգը:
Համերգը կանցկացվի «Ավրորաե ֆորումի շրջանակում, որը համախմբելու է աշխարհի առաջատար մասնագետներին սոցիալական, գիտատեխնոլոգիական, կրթական և հումանիտար նորարարությունների ոլորտներից և դառնալու է առաջին ինքնատիպ նախաձեռնությունը տարածաշրջանում:
D'Black Blues Orchestra խմբի ղեկավարը ռուս երաժիշտ, գործարար, բարերար և «ЕВИТАե բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վլադիմիր Ավետիսյանն է: Խմբի կազմում երաժիշտներ են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից և Ֆրանսիայից:
Գյումրիում կայանալիք համերգին D'Black Blues Orchestra-ն կներկայացնի «Anthology of Blues. Part IIե ծրագիրը, որը ներառում է բլյուզի համաշխարհային ժառանգության ամենահայտնի ստեղծագործությունները: Համերգային ծրագրի բացմանը հանդես կգան «Բամբիռե հայկական ֆոլկ-ռոք խումբը և ԹմբաԹա նվագախումբը:
D'Black Blues Orchestra-ն համերգային շրջագայություններով հանդես է եկել Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Ուկրաինայում, Մոլդովայում, Հայաստանում, Վրաստանում, Սկանդինավյան և Բալթյան երկրներում: D'Black Blues նվագախմբի հյուրախաղերի ժամանակ Լոնդոնում բլյուզի լեգենդ Էրիկ Կլեպտոնը՝ ի նշան երախտիքի Վլադիմիր Ավետիսյանին նվիրաբերել է իր կիթառը:
Սևաստոպոլի Նախիմով հրապարակում խմբի համերգին ներկա է եղել 20 հազար հանդիսատես: 2017 թ.-ին Հայաաստանի Հանրապետության հրապարակում D’Black Blues Orchestra «The Anthology of Bluesե համերգի պրեմիերային ներկա է եղել 60 հազար հանդիսատես: