Արմինֆո. Հոկտեմբերի 1-ին սպասվում է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի այցը Հայաստան: Այդ մասին սեպտեմբերի 16-ին Վանաձորում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե Թեհրանում երկու պետությունների ղեկավարների միջեւ ձեռք բերված կոնկրետ որ պայմանավորվածություններ են սկսել կյանքի կոչվել։
Վարչապետի խոսքով՝ Երևանի և Թեհրանի միջև հարաբերությունների զարգացումն ուղղակիորեն կապված է Իրանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի հետ, առակ իրավիճակում համատեղ ծրագրերի իրականացումն ուղղակիորեն կապված է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետ, ինչն արգելակում է համատեղ նախագծերի իրականացումը: "Կարեւոր է զարգացնել հարաբերություններն Իրանի հետ եւ չփչացնել դրանք այլ երկրների հետ", - եզրափակել է կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Հասան Ռոհանին ժամանում է Երևան՝ մասնակցելու ԵԱՏՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին։ Այցի շրջանակներում նախատեսվում է Իրանի եւ ԵԱՏՄ միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորման տանող ժամանակավոր համաձայնագրի ստորագրում: Ազատ առեւտրի գոտու մասին Ժամանակավոր համաձայնագիրը հունիսի 10-ին վավերացրել Է Իրանի խորհրդարանը:
ԵԱՏՄ երկրները և Իրանը 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի ընթացքում ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել: Այն նախատեսված է երեք տարվա համար եւ նախատեսում է ազատ առեւտրի գոտու ստեղծում ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ՝ ապրանքների սահմանափակ անվանացանկով: