Արմինֆո. Չնայած հիմնականում ներքաղաքական խնդիրներով պայմանավորված արտաքին քաղաքական ակտիվությանը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանով և Արցախով զբաղվելու ժամանակ չունի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։
<Չեմ կարծում, որ Էրդողանի կառավարությունն այսօր ունի համապատասխան ռեսուրսներ Արցախի շուրջ և, առավել ևս, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու համար։ Դա հնարավոր կլինի միայն մերձարևելյան խաղերում Թուրքիայի պարտության դեպքում։ Առայժմ Անկարան ակտիվորեն աշխատում է սիրիական ուղղությամբ, կռվում է քրդերի դեմ եւ բոլոր ջանքերը գործադրում ԵՄ - ից հերթական զիջումները կորզելու նպատակով ՝ եվրոպացիներին շանտաժի ենթարկելով Սիրիայից փախստականներով>, - ընդգծել է նա։
Ակադեմիկոսի գնահատականով՝ Թուրքիայի նախագահն այսօր բավական խնդիրներ ունի ինչպես ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, այնպես էլ՝ երկրի ներսում։ Եվ եթե առաջիններն արևելյան ուղղությամբ թուրքական քաղաքականության, երկրորդները՝ երկրի սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակի արդյունքն են։ Ըստ Սաֆրաստյանի, Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության հաղթանակը Ստամբուլի քաղաքապետի վերջին ընտրություններում երկրի ներքաղաքական միտումների առավել հստակ ցուցանիշն է:
Այնուամենայնիվ, թուրքագետը Թուրքիայի նախկին վարչապետ և նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հեռանալը <Արդարություն և զարգացում> կուսակցությունից չի գնահատում որպես էական սպառնալիք Էրդողանի իշխանությանը ։ Նրա գնահատմամբ ՝ նեոօսմանիզմի գաղափարախոս Դավութօղլուն և նրա մի քանի համախոհներ ի վիճակի չեն Թուրքիայում երկրորդ բևեռ ստեղծել, խարխլել իշխող AKP-ի դիրքերը՝ առաջին հերթին այն պատճառով, որ շարունակում են ասոցացվել Էրդողանի հետ նույնիսկ AKP-ից հեռանալուց հետո ։
<Դավութօղլուն դրական, հատկապես Էրդողանի համեմատ, հեղինակություն ունի միայն Արևմուտքում, բայց ոչ երկրի ներսում ։ Որպես քաղաքական գործիչ ՝ նա ավելի հավասարակշռված է, Արևմուտքում մեծ հեղինակություն ունի, և նրա հետ կարելի է բանակցել։ Իսկ Թուրքիայի ներսում Էրդողանի միակ իրական մրցակիցը և AKP-ին այլընտրանքային քաղաքական ուժը կարող են դառնալ քեմալականները ՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը։ Հատկապես հաշվի առնելով, որ առաջին քայլը՝ ԺՀԿ թեկնածու Էքրեմ Իմամօղլուի հաղթանակը Ստամբուլում, նրանք արդեն արել են>, - ամփոփել է Սաֆրաստյանը։