Արմինֆո.Սեպտեմբերի 16-ին, ժամը 04:01-ին «911ե ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որր Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 59-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են «ԿամԱԶե մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ռազմիկ Ա., ծնված 1962 թ.) և «BMWե մակնիշի ավտոմեքենան: ՃՏՊ-ի հետևանքով ամբողջությամբ այրվել են «BMWե մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶե մակնիշի կցորդիչով բեռնատարի խցիկը: «BMWե մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:20-ին, մարվել՝ 04:46-ին: «ԿամԱԶե մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Գևորգ Ս.-ն (ծնված 1995 թ.), հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները «BMWե մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի՝ Վարոս Մ.-ի, ուղևորների՝ Քրիստինե և Լուսինե Մ.-երի դիերը, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և «BMWե մակնիշի ավտոմեքենան բարձրացրել ավտոքարշակի վրա: