Արմինֆո. Սեպտեմբերի 14-ին Սևանի թերակղզում մեկնարկել է "Էկո ֆիշ ֆեստ" փառատոնը, որի բացմանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, փառատոնն ունի բնապահպանական շեշտադրումներ, այդ պատճառով այն անվանել են "Էկո Ֆիշ Ֆեստ": Միջոցառումները կմեկնարկեն շաբաթօրյակից Սևանա լճի ողջ երկայնքով: Դրան կմասնակցեն Գեղարքունիքի մարզի բոլոր պատասխանատու կառույցները և այն անձինք, ովքեր մտահոգված են Սևանա լճի մաքրությամբ ։
Ռեստորանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանն, իր հերթին, նշել է, որ միջոցառմանը կմասնակցեն 20 տեղական ռեստորաններ եւ 10-ը Երեւանից եւ այլ մարզերից, որոնք իրենց ճաշացանկում ունեն ձկնային ուտեստներ: Փառատոնի ընթացքում կներկայացվի նաև գարեջուր և գինի ։ Երեկոյան կկազմակերպվի մշակութային ծրագիր, համերգ հայտնի երգիչների և խմբերի մասնակցությամբ։ Փառատոնի փակումը կնշանավորվի մեծ հրավառությամբ, որի մեկնարկը կտրվի նավերի վրա: "Սեւանա լճի ավազանում ձկնային փառատոնն առաջին անգամ է անցկացվում։ Մենք հավակնում ենք այն դարձնել ամենամյա, և հետագա տարիներին ապահովել նաև միջազգային ներկայություն։ Մենք նախատեսում ենք հաջորդ տարվանից անցկացնել նաեւ Սեւանա լճի խնդիրների հետ կապված թեմատիկ կոնֆերանսներ: Փառատոնի նպատակն է զարգացնել տեղական ռեստորանները", - նշել է Գեւորգյանը։