Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2019 17:49
Մարիաննա Մկրտչյան

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին

Արմինֆո. Սեպտեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ վերջինիս հավատարմագրերի պատճենն ընդունելու առթիվ։   

 

Նախարար Մնացականյանը շնորհավորել է ԵՄ դեսպանին կարևոր և պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ընդգծելով վստահությունն առ այն, որ դեսպանն իր դիվանագիտական ծառայությամբ կնպաստի ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն ու զարգացմանը։

 

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը դեսպանին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ ընդգծելով դրա կյանքի կոչման հարցում ԵՄ աջակցության կարևորությունը։ 

 

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան փոխայցերին,  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և դրա կիրարկման ճանապարհային քարտեզին։ Ընդգծվել է մարդկանց միջև շփումների խթանմանն ուղղված գործնական քայլերի նախաձեռնման կարևորությունը։

 

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում նաև Արևելյան գործընկերության 2020թ.-ից անդին օրակարգի համատեղ մշակման շուրջ։ ԱԳ նախարարն անդրադարձել է հոկտեմբերի 9-ին Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված երևանյան համաժողովի նախապտրաստական աշխատանքներին։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի