Արմինֆո. Հայ-ամերիկյան հարաբերությունները պայմանավորված չեն անձերով և ունեն ավելի ինստիտուցիոնալ բնույթ։ Այս մասին սեպտեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ազատմանը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ակտիվ երկխոսությունը շարունակվում է տարբեր ուղղություններով, եւ Երեւանը պատրաստ է շարունակել այդ ուղղությամբ ջանքերը:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 10-ին հայտնել էր, որ Ջոն Բոլթոնին հեռացրել է Ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի պաշտոնից։ Իր Թվիթերում Թրամփը նշել է, որ կտրականապես համաձայն չէր Բոլթոնի բազմաթիվ դատողությունների հետ, ինչպես իր վարչակազմի մյուս աշխատակիցները: