Արմինֆո. ՀԱՊԿ-ն միշտ կողջունի համագործակցությունը ոչ միայն Ադրբեջանի, այլ՝ ԽՍՀՄ բոլոր նախկին հանրապետությունների հետ: Այդ մասին սեպտեմբերի 12-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ, Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահ Յուրի Բորիսովը ՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը։
<Մենք մի ժամանակ միասնական ընտանիք էինք։ Դա վերաբերում է նաև նախկին բոլոր հանրապետությունների ռազմական ուժերի որոշակի հավասարակշռությանը։ Մենք վարում ենք շատ հավասարակշռված եւ խոհուն քաղաքականություն>, - ընդգծել է Բորիսովը ։
Խոսելով բոլոր երկրների եւ, մասնավորապես, Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական փոխգործակցության մասին՝ նա հավաստիացրել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ հակամարտությունների բորբոքմամբ, այլ ընդհակառակը, ամեն կերպ կնպաստի, որպեսզի հակամարտությունը կարգավորվի: <Եվ դուք գիտեք այն դերը, որ Ռուսաստանը և, մասնավորապես, մեր նախագահը խաղում են այս հարցում>,- ասել է Բորիսովը:
Մինչդեռ լրագրողներին այն դիտարկմանը, թե Երեւանը կտրականապես դեմ է ՀԱՊԿ-ի գործունեությանը Ադրբեջանի ցանկացած մասնակցությանը՝ Բորիսովը հիշեցրել է, որ կառույցի որոշումը կոլեկտիվ է ընդունվում: <Ուստի,
համապատասխան քննարկումներից հետո, եթե կազմակերպությունը որոշում ընդունի նման անհրաժեշտության մասին, ապա այն կընդունվի ՀԱՊԿ կանոնադրության, կանոնակարգի և կանոնների համաձայն>, - ամփոփել է ռուս պաշտոնյան: