Արմինֆո. Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխան տա եւ պատասխան կտա ժողովրդի հանդեպ հանցագործությունների համար։ Կարծում եմ, որ հենց սեպտեմբերի 12-ին նապետք է գիտակցի, որ ժողովուրդն իրեն չի ների, չի ների այն, որ կրակել են իր վրա՚, - ԱրմԻնֆո-ին հայտարարել է "Հայ ազգային կոնգրես" կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Սեպտեմբերի 12-ին սկսվում է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատական նիստը, որի ընթացքում մեղադրող կողմը կհրապարակի այն հանցագործությունների ամբողջական տեքստը, որոնց համար նա մեղադրվում է:
"Սեպտեմբերի 12-ին Քոչարյանը լիովին կզգա, որ գործ ունի արդարություն պահանջող ժողովրդի հետ։ Մենք նույնպես ներկա կլինենք դատարանում և մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում միանալ այս կարեւոր նախաձեռնությանը: Հասարակությունը պետք է դատարանին ցույց տա, թե ինչ է ակնկալում
որպես արդարություն", - ընդգծել է նա։
Դրա հետ մեկտեղ, Զուրաբյանը չի բացառել Քոչարյանի գործի հետ կապված Հայաստանի իշխանությունների նկատմամբ Մոսկվայից ճնշման եւ ազդեցության հնարավորությունը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանի նման փոքր երկրները հաճախ ստիպված են լինում ճկուն քաղաքականություն իրականացնել, որը հաշվի է առնում, ի թիվս այլ բաների, գերտերությունների պետական շահերը։ Սակայն, ըստ Զուրաբյանի, Քոչարյանի գործը ոչ մի կապ չունի Ռուսաստանի պետական շահերի հետ ՝ հանդիսանալով զուտ Հայաստանի ներքին գործը։
"Հետևաբար, այստեղ որոշումները պետք է կայացնենք մենք, միայն մեր ժողովուրդը։ Հենց մենք պետք է որոշենք, թե ինչպիսին պետք է լինի մեր երկիրը, ինչպիսին պետք է լինի մեր արդարադատությունը։ Եվ ոչ ոք չպետք է կրակի մարդկանց վրա, զանգվածաբար խախտի քաղաքացիների իրավունքները, կատարի այլ հանցագործություններ և մնա անպատիժ", - ամփոփել է Զուրաբյանը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին մեղադրանք էր ներկայացրել սահմանադրական կարգը տապալելու համար՝ 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած բողոքի ակցիաները ցրելու քրեական գործի շրջանակներում։ Նախկին նախագահին մեղադրում են նաև առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։ Քոչարյանը մեղադրանքները որակել է ՙշինծու և քաղաքական դրդապատճառներով՚։ 2018 թվին նրան երկու անգամ կալանավորել ու ազատ են արձակել, իսկ այս տարվա հունիսի վերջին նա կալանավորվել է երրորդ անգամ։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ