Արմինֆո. Ջերմուկի բնակիչները կարող են իշխանության նկատմամբ անվստահության հանրաքվե նախաձենել և անցկացնել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ։
<Ամուլսարի հանքի շահագործման հարցում որևէ շեղում կատարելու դեպքում Ջերմուկի բնակիչները և հասարակության լայն շերտերը կարող են նախաձեռնել իշխանություններին անվստահություն հայտնելու գործընթաց, հանրաքվե անցկացնել և դրա հիման վրա ձեռնարկել հետևյալ քայլերը, մասնավորապես՝ արտահերթ ընտրություններ անցկացնել: <Իմ քայլը> այդ դեպքում հանդես կգա նույն դիրքորոշմամբ, որն ունի, և կհայտնվեն թիմեր, որոնք հստակ կասեն, որ կգան իշխանության և կփակեն հանքը, և այդ ժամանակ մեր ժողովուրդը կարող է իր ընտրությունը կատարել>, - առաջարկել է իշխող կուսակցության պատգամավորը: