Արմինֆո. Ավտոներմուծողները՝ֆիզիկական անձինք, դեմ են ավտոմաքսատան Գյումրի տեղափոխմանը։ Նրանք այսօր հավաքվել են կառավարության շենքի մոտ եւ պահանջում են հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է <Ավտովարորդների պաշտպանության լիգա> հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, ինչ իմաստ ունի տրանսպորտային միջոցների մաքսազերծման տեղափոխումը հեռավոր Գյումրի, եթե արդեն հաջորդ տարվա սկզբից մեքենաների ներմուծումը Հայաստան նվազի: <Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական տեղեկատվության համաձայն ՝ ավտոմաքսատունը լավագույն դեպքում կաշխատի հոկտեմբերի կեսերից։ Մինչդեռ, հաշվի առնելով 2020 թվականից ԵԱՏՄ մաքսային կարգավորումների ուժի մեջ մտնելը՝ ավտոմեքենաների ներմուծման հոսքը շուտով կդադարի: Եվ նույնիսկ եթե Ռուսաստանից ներմուծենք, ինչը նույնպես հարցականի տակ է, ապա այդ ներմուծումը ենթակա չէ մաքսազերծման>, - պարզաբանել է նա։
Այսպիսով՝ ինչպես հայտարարել են ներկրողները, ստացվում է, որ երկրի իշխանությունները մարդկանց ստիպում են ձմռան ամիսներին այդքան հեռու գնալ մաքսային ձեւակերպում իրականացնելու համար։ Բացի այդ, նրանք կասկածում են, որ Գյումրի քաղաք կհաղթահարի նման հոսքը։ <Ամեն օր շուրջ հազար ավտոմեքենա է մաքսազերծվում։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ծավալների մասին է խոսքը։ Ինչ խցանումներ կլինեն այնտեղ> - հարց է տալիս Հովհաննիսյանը ։ Նրա խոսքով, եթե ցանկություն կա զարգացնել տարածաշրջանը, ապա թող իշխանությունը սկսի իրենից ՝ նախագահը, կառավարությունը, խորհրդարանը և այլ պետական գերատեսչություններ տեղափոխվեն Գյումրի:
Տիգրան Հովհաննիսյանը նաև նշել է, որ այսօր մոտ 10 հազար ավտոմեքենա գտնվում է տարբեր երկրների նավահանգիստներում: Նրա խոսքով, Վրաստանի Փոթի նավահանգստում կանգնած է երեք նավ՝ բեռնած հայերի կողմից գնված ավտոմեքենաներով: <Դեռ պետք է աջ ղեկը փոխել ձախի, իսկ դրա համար եւս երկու ամիս կպահանջվի։ Հունվարից հետո 10 հազար մարդ չի կարողանա իր մեքենաները հասցնել Հայաստան>, - եզրափակել է նա ։
Ցուցարարներին առաջարկվել է հանդիպել վարչապետի խորհրդականի հետ:
Նրանք մերժել են առաջարկը ՝ հայտարարելով, որ որպես խոշոր հարկ վճարողներ իրավունք ունեն լսելի լինել՝ եթե ոչ վարչապետի, ապա գոնե փոխվարչապետ մակարդակով: