Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2019 17:09
Ասյա Բալայան

"Ժառանգությունը" կոչ է անում Փաշինյանին բարձրացնել պետական դերը երկրի բնական ռեսուրսների կառավարման հարցում

"Ժառանգությունը" կոչ է անում Փաշինյանին բարձրացնել պետական դերը երկրի բնական ռեսուրսների կառավարման հարցում

Արմինֆո.  Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված հանրային մտահոգությունների ողջ թնջուկը ակնհայտ են դարձնում հանքարդյունաբերության ասպարեզում պետական քաղաքականության խոցելիությունը: Այդ մասին ասվում է <Ժառանգություն> կուսակցության հայտարարության մեջ:

 

<Վարչապետ Փաշինյանի կոչը՝ ապաշրջափակելու հանքավայրը և դրան անմիջաբար հաջորդած «Ամուլսարն առանց հանքիե նախաձեռնության կոշտ պատասխանը Հայաստանում իշխանության և հանրության միջև լարվածության դաշտ են ստեղծում, որից պետք է հնարավորինս արագ ձերբազատվել:

«Ժառանգությունըե վերստին պնդում է, որ անհրաժեշտ է սկսել հանրային-քաղաքական անաչառ քննարկումների շրջան, որի ընթացքում կառավարության անդամների, մասնագետների, քաղաքական ուժերի և հասարակական վստահություն ունեցող իրազեկ գործիչների հետ կճշգրտվեն հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթությունները, կթիրախավորվեն նախորդ իշխանությունների օրոք այս բնագավառում թույլ տված սխալներն ու բացթողումները, և կգտնվեն փոխադարձ ընդունելի, հավասարակշռված  որոշումներ:

 

«Ժառանգությունըե համոզված է, որ ստեղծված իրավիճալի ազգաշահ կարգավորման հիմքում պետք է ընկած լինի պետական մասնակցության դերի աստիճանական մեծացումը հանքերի և բնական պաշարների կառավարման ոլորտում: Անթույլատրելի է հանքերի և էներգետիկ ռեսուրսների 100 տոկոս սեփականաշնորհումը տարբեր ընկերությունների, որն անխուսափելիորեն հանգեցրել է ու առաջիկայում էլ հանգեցնելու է Հայաստանի պետական շահի և քաղաքացիների սահմանադրական իրավունքների անտեսման:

 

Այս խնդրի հետ կապված հավատարիմ մնալով մեր որդեգրած մոտեցմանը՝ կոչ ենք անում գործող իշխանություններին  վերանայել այս ոլորտում ստեղծված մտահոգիչ իրավիճակը, իրավական-օրենսդրական ճանապարհով գնալ պետության՝ հանքարդյունաբերական, էներգետիկ ոլորտի ձեռնարկություններում ունեցած բաժնեմասի մեծացմանը, որը թույլ կտա  մասնակցել որոշումների կայացմանը՝ պաշտպանելով մեր ազգային պետական շահերը, իսկ հնարավորության դեպքում ձեռք բերել արգելափակող փաթեթ: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ 10-25% պետական բաժնեմասի առկայության պարագայում հնարավոր է համակշռել բոլորի շահեր>,- նշվում է կուսակցության հայտարարության մեջ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի