Արմինֆո. Անհնար է որևէ կերպ արգելել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ։
<Հաճախ հարց են տալիս, թե այդ դեպքում ինչ դաշնակցային հարաբերությունների մասին կարող է խոսք լինել ։ Բայց մյուս կողմից՝ Հայաստանն էլ զենք է ստանում անհամեմատ ավելի ցածր գներով։ Ավելին, մենք ստացել ենք սպառազինության այնպիսի տեսակներ, որոնք բացառիկ են իրենց տեսակի մեջ>, - ասել է դիվանագետը ՝ հավելելով, որ իր ասածը բնավ չի նշանակում, որ Հայաստանը խնդիրներ չի տեսնում Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում։ Նրա խոսքով ՝ այդ հարցը պարբերաբար բարձրացվում է Երեւանի կողմից ։
Նշենք, որ Ռուսաստանը հանդիսանում է զենքի և ռազմական տեխնիկայի խոշորագույն մատակարարներից մեկը ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին ։ Տարբերությունը միայն այն է, որ Ադրբեջանը սպառազինություն է ձեռք բերում շուկայական արժեքով, իսկ Հայաստանը, հանդիսանալով ՀԱՊԿ անդամ, այն գնում է ներռուսաստանյան գներով։ Նկատենք նաև, որ վերջին 5 տարիների ընթացքում Ռուսաստանը Հայաստանին 3 վարկ է տրամադրել սպառազինության ձեռքբերման համար։