Արմինֆո.Երևանը վերջ է դրել ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հնարավոր դիտորդի կարգավիճակի վերաբերյալ բոլոր խոսակցություններին: Այդ մասին սեպտեմբերի 10-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի համար ոչ բարեկամական երկրի ՀԱՊԿ-ին անդամակցության մտահոգությանը։
"Այո, իրոք, ժամանակին ադրբեջանցի պատգամավորները բարձրաձայնում էին ՀԱՊԿ-ին անդամակցելու մտադրության մասին։ Բայց ես կցանկանայի հիշեցնել մեկ այլ պատմություն, որը վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, չէ որ ժամանակին խոսակցություններ կային, որ Ադրբեջանը ցանկանում է դիտորդի կարգավիճակ ստանալ այդ կառույցում։ Իսկ հիմա այդ մասին բոլոր խոսակցությունները դադարել են։ Իսկ ինչու։ Քանի որ մենք փակել ենք այդ հարցը, բացի այդ, դիտորդի կարգավիճակ տալու մասին առաջին ճշգրտումները գնացել են հենց ԵԱՏՄ-ի գծով և մեր պահանջներով։ Եվ այն ճանապարհը, որ մենք անցել ենք ԵԱՏՄ գծով՝ դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասով, մենք այսօր անցնում ենք ՀԱՊԿ-ում", - ամփոփել է Քոչարյանը։