Արմինֆո. ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել լուծել տարաձայնությունները եւ ընդհանուր լեզու գտնել:
Ծերեթելին վստահեցրել է, որ Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գտնվում է ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ԵԱՀԿ ԽՎ նախագահը նաեւ իր վերաբերմունքն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ: Նա, մասնավորապես, ասել է. "Կարծում եմ, որ նման հայտարարությունները, որոնք նպատակ չեն հետապնդում հասնել հակամարտության կարգավորմանը եւ հեռու են երկրների միջեւ բանակցություններում ներդրում կատարելուց, միշտ վնասում են խաղաղ գործընթացին։ Մենք ուզում ենք ավելի շատ կառուցողական հայտարարություններ լսել և կոնկրետ քայլեր ենք ակնկալում։ Պետք է լուծել տարաձայնությունները և ընդհանուր լեզու գտնել։ Ցավոք, նման արտահայտությունները, որոնք հանգեցնում են տարաձայնությունների եւ վնասում են հակամարտության կարգավորմանը, խնդիր են այդ ուղղությամբ։ Հակամարտության լուծումը պահանջում է ուժեղ քաղաքական կամք։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարելի է հասնել միայն միջազգային իրավունքի շրջանակներում"։
Նկատենք, որ Բաքվում բավական ցավոտ են ընդունել Ստեփանակերտում Փաշինյանի՝ "Արցախը Հայաստան է և վերջ" հայտարարությունը։ Բաքուն տարբեր մակարդակներով հայտարարություն է տարածել, որում Երեւանին մեղադրել է ապակառուցողականության եւ հակամարտությունը կարգավորելու ցանկության բացակայության, ավելին՝ բանակցային գործընթացը ձախողելու համար:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ