Արմինֆո. Հայաստանը 2019 թ. զբոսաշրջության ոլորտում մրցունակության համաշխարհային վարկանիշում բարձրացել է միանգամից հինգ կետով, Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
<Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է «2019թ. Զբոսաշրջության մրցունակության զեկույցըե, որը նախորդ անգամ հրապարակվել էր 2017-ին: Համաձայն զեկույցի՝ Հայաստանը 5 կետով առաջընթաց է արձանագրել եւ այժմ զբաղեցնում է 79-րդ տեղը, նախորդ՝ 84-ի փոխարեն>,- գրել է նա:
Նշենք, որ վարկանիշը հրապարակվում է երկու տարին մեկ անգամ ՝ սկսած 2007թ. –ից: 2019 թվականին դրան մասնակցել է 140 երկիր, որոնք գնահատվել են տարբեր դիրքորոշումներով՝ պատմական եւ մշակութային ժառանգություն, տնտեսության, տրանսպորտի, հյուրանոցային հատվածի, կապի, բժշկության զարգացում, վիզային քաղաքականություն և այլն: 2019 թվականի վարկանիշում առաջին տեղերը զբաղեցրել են Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Իտալիան, Կանադան և Շվեյցարիան: