Արմինֆո. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել <Ազատ Հայրենիք> կուսակցությունը:
Կուսակցությունից առաջադրված թեկնածուները հաղթել են Արցախի 12 քաղաքներից 10-ում: Հադրութում և Ստեփանակերտում կուսակցությունը չի առաջադրել իր թեկնածուներին։ Այնուամենայնիվ, Ստեփանակերտում հաղթանակ է տարել կուսակցության կողմից աջակցվող անկախ թեկնածու Դավիթ Սարգսյանը, որը ստացել է 7787 ձայն, երկրորդ տեղը զբաղեցրել է Գրիգորի Սարգսյանը՝ 4765 ձայնով: <Ազատ Հայրենիք> կուսակցությունը հաղթանակ է տարել նաև գյուղական համայնքների ճնշող մեծամասնությունում:
Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետ Դավիթ Սարգսյանը գործարար է, <Consult Financ Group> ընկերության սեփականատեր: Նա նաև Արցախի քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահն է։ Նշենք, որ Արցախի 228 համայնքներում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցել է ավելի քան 67 հազար մարդ կամ 65.6 տոկոսը։