Արմինֆո. Պաշտոնական Բաքուն քննադատական հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղում կայանալիք ընտրական գործընթացների վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան, անդրադառնալով սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, դրանք անվանել է <հերթական շոու>, որը մատուցվում է ընտրությունների քողի տակ: <Սակայն, գոյություն ունեն բոլորին քաջ հայտնի իրողություններ. ինչ ընտրությունների մասին էլ փորձեն խոսել ռազմական ագրեսիայի և այլ անօրինական գործողությունների պայմաններում, ոչ այս պատրաստվող ներկայացումը, ոչ դրա արդյունքները չեն ճանաչվում և չեն ճանաչվի միջազգային հանրության կողմից ։ Սա լիովին վերաբերում է նաեւ գրավյալ տարածքներում Հայաստանի կողմից ստեղծված խամաճիկային ռեժիմին>, - հավաստիացրել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը ։
Աբդուլաևան շտապեց հիշեցնել, որ մինչ օրս միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն, չի ճանաչել Արցախի ոչ մի ընտրության արդյունք։ <Մի խոսքով, ճշմարտությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, և դա արտացոլված է բոլոր միջազգային փաստաթղթերում>, - նշել է Աբդուլաևան:
Նշենք, որ սեպտեմբերի 8 - ին Արցախում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: