Արմինֆո.<Իմ քայլը> խմբակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կրկին քննարկել է Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը և կրկին եզրակացության չի եկել: Այս մասին խմբակցության նիստից հետո լրագրողներին հայտնել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ։
Նա հայտարարել է, որ տարբեր կարծիքներ են հնչել, բայց որոշում չի կայացվել ։ <Մենք չենք կարող զոհաբերել ոչ Հայաստանի միջազգային հեղինակությունը, ոչ էկոլոգիան։ Ընդ որում, մենք կաշկանդված չենք հանքի շահագործման կամ շահագործումն արգելելու վերաբերյալ որեւէ որոշում ընդունելիս ։ Ամեն դեպքում որոշումը պետք է բխի Հայաստանի պետական շահերից>,- նշել է Սիմոնյանը ։
Սիմոնյանը նաև վստահեցրել է, որ բացի Ամուլսարի հարցից, որևէ այլ հարց, այդ թվում ՝ երեկ Սահմանադրական դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանի գործով, չի քննարկվել: