Արմինֆո. Ռոբերտ Քոչարյանը քաղաքականության մեջ չկա և երբեք չի լինի։ Նա, պարզապես, չի կարող այնտեղ լինել, դատապարտված է հենց համակարգը, որտով նա փորձում է մտնել քաղաքականություն։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, "Ղարաբաղ" կոմիտեի անդամ, վերլուծաբան Աշոտ Մանուչարյանը։
"Ինչպես Ռոբերտ Քոչարյանին, այնպես էլ Սերժ Սարգսյանին՝ նախագահի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից կառավարվում էր արտաքին վաշխառուական համակարգը։ Հետևաբար, նրանց քայլերը որևէ կերպ չէին բխում և չէին կարող բխել Հայաստանի շահերից, պետության շահերից ։ Դրանք բխում էին բացառապես համակարգի շահերից։ Ինչ քաղաքականության մասին, ընդհանրապես, կարող է խոսք լինել այստեղ", - նշել է նա։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ այսօր Քոչարյանի շուրջ խմբավորված գրեթե բոլոր մարդիկ այս կամ այն չափով առնչվում են քաղաքական սպանությունների և նրա իշխանության օրոք տեղի ունեցած այլ հանցագործությունների հետ։ Նրա ասելով, խոսքը վերաբերում է Երեւանի քաղաքապետ Համբարձում Գալստյանի, ՊԱԿ նախագահ Մարիուս Յուզբաշյանի սպանությունների, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի գնդակահարության հետ կապված մարդկանց: Այս լույսի ներքո՝ Մանուչարյանը խորհուրդ է տվել բոլոր նրանց, ովքեր շարունակում են համառորեն պնդել, թե Քոչարյանը քաղաքական գործիչ է, մի լավ մտածել այդ սպանությունների, 2008թ.մարտի 1-ին 10 մարդու սպանության, իր քմահաճույքով ճաղերի հետևում հայտնված բոլոր մարդկանց, բռնության ենթարկված մարդկանց մասին ։ "Թող լավ մտածեն ու նայեն այդ բոլոր մարդկանց աչքերին, ավելի ճիշտ՝ Քոչարյանի այն զոհերին, որոնք դեռ ողջ են։ Մի պնդումով, որ Քոչարյանը քաղաքական գործիչ է, դուք դառնում եք այդ բոլոր հանցագործությունների մասնակիցը ։ Դառնում եք Հայաստանը խարխլելու հերթական փորձի մասնակից, նույնիսկ, եթե դուք Քոչարյանին դեմ եք՝ որպես քաղաքական գործչի ։ Եվ դուք պատասխան եեք տալու այդ մեղսակցության համար դատարանում: Լավագույն դեպքում", - ամփոփել է Մանուչարյանը ։
Սեպտեմբերի 4-ին ՀՀ Սահմանադրական դատարանը մասնակի բավարարեց սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության հայցը. ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասահմանադրական և անվավեր է ճանաչվել, քանի որ չի նախատեսում Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց ֆունկցիոնալ անձեռնմխելիություն, այդ թվում ՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ։ "Սույն հոդվածը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 27 - րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին հակասող", - ասված է ՍԴ որոշման մեջ: Այսպիսով, դատարանը Քոչարյանի կալանքը համարեց հակասահմանադրական։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելու մասին Քոչարյանի պաշտպանների երկրորդ դիմումի առնչութթյամբ ՍԴ-ն այն ճանաչել է երկրի հիմնական օրենքին համապատասխան ։ Այս հոդվածը վիճարկում էր նրա դեմ գործ հարուցելու սահմանադրականությունը։ Այսպիսով, ՍԴ-ն որոշեց, որ Սահմանադրության 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ննաախօրեին կայացված վճիռները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Միևնույն ժամանակ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ ՍԴ երկու դատավորներ ՝ Արման Դիլանյանը և Ֆելիքս Թոխյանը, ունեն հատուկ կարծիք, իսկ ՍԴ որոշումն ամբողջությամբ կհրապարակվի եռօրյա ժամկետում: