Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում այսօր ներկա է գտնվել «Գիտական և արկածային զբոսաշրջության կենտրոնե-ի հանդիսավոր բացման արարողությանը։
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը,ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Ալեքսեյ Սինեգուբովը, ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Կալավան համայնքի տնտեսական զարգացմանը և էկո տուրիզմի արդյունավետ կառավարմանը նպաստող գիտական և արկածային զբոսաշրջության այս կենտրոնը հիմնադրվել է Կալավան Թայմ Լենդ հիմնադրամի, Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացումե ծրագրի, ՓՄՁ ԶԱԿ-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճմանե ծրագրի համագործակցության շնորհիվ:
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը նախ շնորհակալություն է հայտնել ծրագրի իրականացման աջակիցներին՝ ի դեմս ՌԴ կառավարությանը, ԱՄՆ ՄԶԳ-ին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին և Կալավան Թայմ Լենդ հիմնադրամին, ապա նկատել, որ Կալավանը մարդու և բնության ներդաշնակ միասնության իր յուրատեսակ միջավայրով, կենսագործունեության ապահովման տարբեր եղանակներով իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի զբոսաշրջության քարտեզի վրա:
«Այսօր զբոսաշրջության մեջ պարզ սպառումն այլևս գրավիչ չէ։ Մարդկանց հետաքրքրում են զգացողությունները, գիտելիքը, ճանաչողական փորձառությունը, ու այս ամենը և ավելին տեղաբնակների շնորհիվ կարելի է գտնել Կալավանում, որը վերածվել է այլ համայնքներում տարածման արժանի բիզնես մոդելիե,- ասել է փոխնախարար Շուշանյանը։
Ըստ նրա այս նախագծում ամենից արժեքավոր բաղադրիչը ոչ թե ի սկզբանե եկամուտ ստանալու գերխնդիրն էր, այլ համայնքային զարգացման գեղեցիկ գաղափարը, ապա նոր միայն օգուտի ձևավորումը։ Իսկ օգուտը ստացվում է հենց տեղի բնակիչների տանը՝ կապելով վերջիններիս ապագա ծրագրերը հարազատ հողի վրա ապրելու և արարելու հետ:
«Գիտական և արկածային զբոսաշրջային կենտրոնե-ը մի յուրահատուկ վայր է, որը միտում ունի դառնալ հենանիշ Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար՝ միաժամանակ ստեղծելով նոր աշխատատեղեր տեղի բնակիչների կյանքը բարելավելու նպատակով: Զբոսաշրջիկներն այստեղ հնարավորություն կունենան հանգստանալ վրաններում և իրականացնել հանդիպումներ և կարևոր միջոցառումներ կենտրոնի ներսում: