Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2019 17:26
Ասյա Բալայան

Երկիր Ծիրանի. Ամուլսարի հանքի շահագործման հարցում Նիկոլ Փաշինյանն առաջին պարտությունը կրեց

Երկիր Ծիրանի. Ամուլսարի հանքի շահագործման հարցում Նիկոլ Փաշինյանն առաջին պարտությունը կրեց

Արմինֆո.Իրեն հեղափոխական հռչակած Նիկոլ Փաշինյանը, արտահայտելով իր դիրքորոշումը Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ, առաջին պարտությունը կրեց:  Այդ մասին ասվում է < Երկիր Ծիրանի> կուսակցության հայտարարության մեջ:

 

<2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններից հետո, առաջին անգամ լայն հանրությունը և կառավարությունը բախվում են համակարգային` հեղափոխական որոշման ընդունման հարցին: Լայն հանրության և կառավարության օրակարգում է Ամուլսարի հանքի շահագործման կամ դադարեցման հարցը: Այս հարցի լուծումը իր մեջ ներառում է համակարգային խնդիրներ:

 

Լայն հանրությունը և ազդակիր համայնքը`  ՀՀ Վայոց Ձորի մարզի  Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակիչները դեմ են արտահայտվում Ամուլսարի հանքի շահագործմանը:  ՀՀ կառավարությունը ունենալով հիմնավոր փաստեր և  փաստարկներ դեռ հապաղում է վերջնական ոչ ասելու Ամուլսարի հանքի շահագործմանը:

 

Ամուլսարի հարցը այն իրական ջրբաժանն է, որ հայոց պետականությունում կարող է կտրել ավտորիտար ռեժիմի կապը իշխանության հետ, որը կարող է հարուցել խորը ժողովրդավարական գործընթաց հանրություն-իշխանություն հարաբերություններում և ձևակերպել անկախ տնտեսական քաղաքականություն, որը չի հիմնվում հանքաարդյունաբերության գերակայության վրա:

Ամուլսարի շահագործման գործարքը ակնհայտ կոռուպցիոն գործարք է: Այս գործարքի կողմերից են նախկին իշխանությունը` ի դեմս ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանի և ներկայիս իշխանությունը`  ի դեմս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի:

Արմեն Սարգսյանը  «Lydianե ընկերությունում իր կողմից զբաղեցրած պաշտոնի և լիազորություններ ունենալու վերաբերյալ, առ այն, որ նա հանդիսացել է լայն լիազորություններով և իրավասություններով տնօրեն, ով ունեցել է «Lydianե ընկերությունում բաժնետերերի ժողովում որոշում կայացնելու իրավունք` թաքցրել է: 

 

Արմեն Սարգսյանը, ով ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է օրենքի խախտմամբ` իր քաղաքացիության հետ կապված հարցով լայն հանրության առջև թափանցիկ պարզաբանմամբ հանդես չի եկել: Այդ խնդիրը նախկինում հետապնդողը` Նիկոլ Փաշինյանը, նույնպես հանրությանը ապացույցներ չի ներկայացրել: Նիկոլ Փաշինյանը միայն պարզաբանել է, որ նա հանդիպել է Արմեն Սարգսյանին և տեսել է ինչ-որ փասատթուղթ:

 

Այն որ Ամուլսարի շահագործման թույլտվությունը տեղի է ունեցել կոռուպցիոն գործարքի հետևանքով ակնհայտ է և անվիճելի, այն որ այդ գործարքը պետք է դառնա իրավապահ մարմինների կողմից քննության առարկա այլ կարծիք չկա:

Անհասկանալին և տարակուսանք առաջացնող իրողությունը այն է, որ իրեն հեղափոխական հռչակած Նիկոլ Փաշինյանը, լայն հանրությանը հուզող այս հարցի քննարկումը խուսափեց անցկացնել բաց քննարկման ընթացակարգով, դրժեց խոստումը գնալ Ջերմուկ և հենց այնտեղ անցկացնել քննարկում, նախընտրեց հանդիպումը անցկացնել բռնապետության խորհրդանիշ հանդիսացող Բաղրամյան 26-ում, փակ դռների պայմաններում և նախընտրեց Բաղրամյան պողոտան կրկին դարձնել բռնության գործադրման տեղի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նման վարքագծի դրսևորման շարունակությունը կփաստի, որ նա ևս ստանձնում է այս կոռուպցիոն գործարքի կողմ լինելու կարգավիճակը և համալրում է նախորդ բռնապետերի շարքերը:

Բռնապետական խորհրադանիշների և գործիքների կիրառմամբ իշխանություն բանեցնելը, կենսական նշանակության հարցի վերաբերյալ մեկ ու կես ժամ, որպես «Lydianե ընկերության բաժնետեր և փաստաբան մենախոսելը, ազգի և պետության համար Ամուլսարի հանքի բացման աղետի անտեսումը փաստում է իրեն հեղափոխական հռչակած, իբրև ոչ բռնի, թավշյա, ոչ գունավոր հեղափոխություն իրականացրած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին քննության ձախողման մասին:

 

Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին հասկանում եմ`  նրա սիրտը «Lydianե ընկերության բաժնետոմսերում է: Ճանաչելով հայ ազգին գիտեմ` մեր սիրտը լեռներում է>,- ասվում է հայտարարության մեջ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով
ՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողություններըՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները
Փնտրել ըստ օրերի