


Արմինֆո.Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացառել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցությունը Բաքվում կայանալիք Համաշխարհային կրոնական առաջնորդների երկրորդ գագաթնաժողովին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն ԱրմԻնֆո - ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով գագաթնաժողոին Գարեգին Բ-ի չմասնակցելուն, նշել է, որ Շեյխ ուլ Իսլամն արդեն մանրամասն պարզաբանել է չմասնակցելու պատճառները:
Մինչդեռ, ճշտմանը, թե հնարավոր է, որ պատրիարք Կիրիլը միջնորդ հանդես գա այս հարցում, եւ Գարեգին Բ-ն, այնուամենայնիվ, գնա գագաթնաժողովին՝ Մելիքյանը, մասնավորապես, ասել է. <Նման հարց չի քննարկվել: Սովորաբար դա չի արվում միակողմանիորեն>։
Ավելի վաղ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հրավեր չի ուղարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ մասնակցելու ծննդյան 70-ամյակի, Շեյխ ուլ իսլամի գործունեության 40-ամյակի կապակցությամբ միջոցառումներին:
Փաշազադեն տեղեկացրել է, որ այս տարվա նոյեմբերին Բաքվում կայանալիք Համաշխարհային կրոնական առաջնորդների երկրորդ գագաթնաժողովում ակնկալվում է 400-ից ավելի արտասահմանցի հյուրերի, այդ թվում ՝ աշխարհի շուրջ 50 անվանի պետական եւ կրոնական գործիչների, գիտության եւ հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը: <Այդ կապակցությամբ կազմկոմիտեի նախագահի ղեկավարությամբ մենք իրականացնում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները, հանդիպումներ ենք անցկացնում ։ 2010 թվականին Բաքվի համաշխարհային կրոնական առաջնորդների առաջին գագաթնաժողովում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եղել Է ԱՊՀ Միջկրոնական խորհրդի անդամ: Ինչպես գիտեք, ես այդ խորհրդի համանախագահն եմ՝ պատրիարք Կիրիլի հետ միասին։ Եվ պատրիարքի առաջարկով մենք Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրավիրել ենք Բաքու։ Քանի որ ներկա 2-րդ գագաթնաժողովի հետ կապված նման միջնորդություն չկա, հրավեր չի ուղարկվել>։



