Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 21-ին խորհրդակցություն է անցկացրել «Ամուլսարիե հարցով: Մասնակցում էր նաեւ «Լիդիանիե ներկայացուցիչը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է վարչապետը:
<Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները: Շարունակում ենք աշխատել այս խիստ կարեւոր թեմայի վրա>,- գրել է նա:
Վարչապետի մեկ այլ գրառման համաձայն՝ <Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդիե եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետեւյալ հանձնարարությամբ. Պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում>: