Երկուշաբթի, 19 Օգոստոսի 2019 14:44
Մարիաննա Մկրտչյան

Արցախի ԱԳ նախարարը և ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են  Ադրբեջանի տարածքում հայտնված Արայիկ Ղազարյանի հետագա ճակատագիրը

Արցախի ԱԳ նախարարը և ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են  Ադրբեջանի տարածքում հայտնված Արայիկ Ղազարյանի հետագա ճակատագիրը

Արմինֆո.Օգոստոսի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դուկրուեին։

 

Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի հետագա ճակատագրի վերաբերյալ: Այս համատեքստում ընդգծվել է միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

 

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է առկա փոխգործակցության շարունակության կարևորությունը, և հաստատել Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել Կարմիր Խաչի գործունեությանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի